Բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի. Վարդան Սարգսյան

Բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի. Վարդան Սարգսյան

Հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը:

«Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է.

«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ որոշակի համբերատար վերաբերմունք է պետք դրսևորել: Լրացուցիչ պարզաբանումների սպասման փուլում ենք»:

Սարգսյանը հայտնել է` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ:

Ճշտող հարցին` արդյոք խաղաղապահները հակվա՞ծ են միջնորդելու, թե՞ ոչ, կա՞ն ազդակներ, Սարգսյանը պատասխանել է.

«Տեղեկություն չեմ կարող տալ, սպասում ենք արձագանքի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում