74-ամյա տղամարդու գրպանից փող էր հափշտակել. երիտասարդին գտել ու ձերբակալել են

74-ամյա տղամարդու գրպանից փող էր հափշտակել. երիտասարդին գտել ու ձերբակալել են

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել:

ՆԳՆ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում