Թայվանում «Կոյնու» թայֆունը քամու ռեկորդային արագություն է գրանցել

Թայվանում «Կոյնու» թայֆունը քամու ռեկորդային արագություն է գրանցել

Թայվանցի օդերեւութաբանները Կոյնու թայֆունում գրանցել են քամու ամենաբարձր արագությունը վերջին 120 տարվա ընթացքում, որը հասել է 95 մ/վրկ-ի։ Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը ։

Նրա խոսքով՝ ցուցանիշները գրանցվել են Լանյու կղզու օդերեւութաբանական կայանում եւ կազմել են 95,2 մ/վ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա գերազանցել է 1897 թվականին սահմանած ռեկորդը։ Բացի այդ, թայֆունը վնասել է օդաչափը, քամու արագությունը չափող սարքը պոկվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում