Ընդլայնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազի ներքին ցանցը
Ոսկեվազ համայնքում կառուցվում է շուրջ 1.5 կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 30 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի արժեքը 16մլն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Կարծիքներ