Օլիմպիական խաղերի մասնակիցները սմարթֆոնների վրա կտեղադրեն ծրագիր շփումներին հետևելու համար
Տոկիոյի իշխանությունները օլիմպիական խաղերին անդամագրված կամավորականների համար թողարկել են վարակի կանխարգելման ուղեցույց: Նպատակն է` ստեղծել անվտանգ միջավայր խաղերից առաջ, դրանց ընթացքում և հետո: Կանոնների մշակմանը մասնակցել են Ճապոնիայի իշխանությունների, միջազգային օլիմպիական կոմիտեի և առաջատար բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կամավորականներին խորհուրդ է տրվում քաղաքում գտնվելու ընթացքում կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչներ, պարբերաբար լվանալ ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերից և պահպանել սոցիալական հեռավորությունը։
Մրցումներից առաջ և հետո կամավորականները հատուկ ծրագրով պետք է վերահսկեն իրենց առողջական, ֆիզիկական վիճակը, մարմնի ջերմաստիճանը և այլն: Խաղերի մասնակիցները և կամավորականները իրենց սմարթֆոնների վրա պետք է տեղադրեն համապատասխան ծրագիր՝ շփումներին հետևելու համար:
Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերում կաշխատի շուրջ 80 հազար կամավորական, որոնցից հազարն արդեն հրաժարական է տվել` զգուշանալով կորոնավիրուսից:
Կարծիքներ