Բարսայի բրենդի արժեքը կնվազի՝ կապված Մեսսիի գնալու հետ․ Brand Finance
Brand Finance կոնսուլտացիոն ընկերությունը գնահատել է «Բարսելոնայի» պոտենցիալ կորուստները՝ կապված հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հետ։
Ընկերության հաշվարկների համաձայն՝ կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ Օրական կտրվածքով «Բարսելոնան» կարող է կորցնել 137 մլն եվրո։
Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, 17 մլն եվրո՝ խաղերի օրերին, իսկ 43 մլն եվրո՝ ակումբային ատրիբուտների վաճառքից։
Կարծիքներ