Չինաստանում և Հնդկաստանում հզոր ջրհեղեղներ են (տեսանյութ)
Չինաստանում երկարատև անձրևները մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել. ավելի քան 80 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է REUTERS- ը:
Աղետը պատուհասել է Չինաստանի հարավ -արևմուտքում գտնվող Սիչուան նահանգը: Դաչժոու քաղաքի ջրամբարում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 2.2 մետրով:
Հնդկաստանի հյուսիսում Ուտտար -Պրադեշ նահանգի մոտ 357 գյուղեր հեղեղվել են հորդառատ անձրևներից, հաղորդում է NDTV- ն:
Գոնդա քաղաքի տարածքում գետի ջրի մակարդակի բարձրացումից ջուրը լցվել է տարրական դպրոց: Ջրհեղեղներից տուժած գյուղերի մեկ երրորդն ամբողջովին կտրվել է մնացյալ տարածքից:
Կարծիքներ