ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսի հարցում չկորցնել զգոնությունը

ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսի հարցում չկորցնել զգոնությունը

Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտվելուց, ուստի հիմա զգոնությունը կորցնելու ժամանակը չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման եզրահանգման է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսի հետ կապված հարցերով արտակարգ հանձնաժողովը:

«Վիրուսը մինչև հիմա շարունակում է ակտիվ մնալ, մահացության մակարդակը բարձր է, ինքը՝ վիրուսը, զարգանում է անկանխատեսելի ձևով: Հանձնաժողովը միաձայն որոշել է, որ դեռ ժամանակը չէ զգոնությունը թուլացնելու համար»,- ասել է հանձնաժողովի նախագահ Դիդյե Ուսսենը:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենափոքր թիվը՝ համավարակի մեկնարկից ի վեր: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ որոշ երկրներում կա հիվանդության լուրջ բռնկում, ինչը ճնշում է գործադրում հիվանդանոցների աշխատանքների վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում