Թաիլանդը շահագրգռված է ռուսաստանյան էներգակիրների գնմամբ. դեսպան
Թաիլանդը շահագրգռված Է ռուսաստանյան հանգուցային ինդուստրիաների արտադրանքների ներմուծմամբ, այդ թվում՝ պարարտանյութերի եւ Էներգակիրների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում Թաիլանդի Թագավորության դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը:
«Մենք շահագրգռված ենք ռուսաստանյան հանգուցային ինդուստրիաների արտադրանքների ներմուծմամբ, օրինակ՝ պարարտանյութերի եւ Էներգակիրների»,-ասել Է Վոնգսինսավատը:
Նրա խոսքով՝ Թաիլանդը հատկապես հետաքրքրված Է ցածր ածխածնային տեխնոլոգիաներով, քանի որ դրանք հաջողությամբ լրացնում են «Կենսացիկլականաչ տնտեսական մոդելի» նպատակները, որի նախաձեռնող են հանդես գալիս Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրները: «Թաիլանդն այժմ նախագահում Է կազմակերպությունում, իսկ Ռուսաստանը դրա անդամ Է»,-հավելել Է նա:
Կարծիքներ