Սաուդյան Արաբիան պետական դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի է մահապատժի ենթարկել
Սաուդյան Արաբիան «պետական դավաճանության» համար նախօրեին մահապատժի է ենթարկել երեք զինծառայողի, երկրի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է France 24-ը՝ ընդգծելով, որ պաշտպանական գերատեսչությունը զինվորականների շրջանում մահապատիժների մասին տեղեկությունները սովորաբար հույժ գաղտնի է պահում։
Հայտարարության մեջ նշվում է՝ «զինվորները մահապատժի են ենթարկվել պետական դավաճանության՝ թշնամու հետ համագործակցության համար, ինչը սպառնալիք է Սաուդյան Արաբիայի ռազմական շահերի համար»։
Հայտարարության մեջ նշվել են նաև երեք զինվորների անունները՝ Մոհամեդ բին Ահմեդ, Շահեր բին Իսա և Համուդ բին Իբրահիմ՝ չհստակեցնելով՝ ինչ թշնամու մասին է խոսքը։
Կարծիքներ