Դինքի գործով ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ՝ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքը՝ հայտնում է Anadolu գործակալությունը: Նրան մեղադրում են Դինքի սպանության մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար:
Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով և նույն մեղադրանքով ձերբակալվել էր ժանդարմերիայի հետախուզության ևս երկու նախկին սպա՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:
Կարծիքներ