Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ տեղական արտադրությանը QazCOVID-in պատվաստանյութը
Ղազախստանի առողջապահության նախարարությունը ժամանակավոր գրանցում է տվել կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության դեղամիջոցների վերահսկողության հանձնաժողովի փոխնախագահին:
«Այսօրվա դրությամբ՝ ժամանակավոր գրանցում է տրվել հայրենական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այն գրանցվել է դեկտեմբերի 31-ին՝ 9 ամսով»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ առաջիկայում մտադիր են ժամանակավորապես գրանցել նաև «Covid-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:
Ներկա պահին QazCOVID-in դեղամիջոցը կլինիկական հետազոտությունների վերջին փուլն է անցնում: Կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերին երկրում սկսվել էր պատվաստման գործընթացն առաջին 3 հազար կամավորների մասնակցությամբ:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 211 հազար մարդ, որոնցից 2879-ը մահացել է:
Կարծիքներ