Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, առողջացել 323 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, առողջացել 323 քաղաքացի

Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221139 դեպք, որոնցից 209222-ն` առողջացած, 4346-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1042821 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Ունենք 323 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է: