Խոշոր հրդեհ Թբիլիսիում՝ փախստականների հանրակացարանում
Այսօր առավոտյան Թբիլիսիում հրշեջ փրկարարները փախստականների հանրակացարանում բռնկված հրդեհից փրկել են երեխաների: Դեպքի վայրում աշխատել է 14 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նրանց հաջողվել է Թբիլիսիի Պեկինի պողոտայում գտնվող հրկիզվող շենքից տարհանել մարդկանց, այդ թվում՝ երեխաների: Կրակն ամբողջությամբ մարվել է: Այս մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում:
Բռնկումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան փախստականների 14 հարկանի հանրակացարանի 5-րդ հարկում, որից հետո այն տարածվել է վերևի հարկեր: Այս պահին կրակն ամբողջւթյամբ մեկուսացված է: Բռնկման պատճառներն անհայտ են:
Ականատեսները լրագրողների հետ զրույցում ասել են, որ տեսել են մի կնոջ, որը նետվել է վեցերորդ հարկից ՝ կրակից խուսափելու համար: Նրանց խոսքով ՝ կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Կարծիքներ