Ճապոնիայի արտգործնախարարը կմասնակցի Ինդոնեզիայում կայանալիք G20-ի նախարարների հանդիպմանը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հուլիսի 7-8-ը Բալիում կմասնակցի Քսանյակի (G20) ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Այս հանդիպմանը մենք կհնչեցնենք Ճապոնիայի դիրքորոշումն ու մոտեցումը միջազգային կարևոր հարցերի, այդ թվում՝ պարենային և էներգետիկ հարցերի վերաբերյալ»,- ասել է նախարարը։
Հայաշին մեկնաբանել է նաև լրագրողի խոսքերը, ով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը մասնակցելու հավանականության մասին։ «Հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ մենք այլևս չենք կարող նախկինի պես շարունակել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ելնելով դրանից՝ նախարար Լավրովի մասնակցության դեպքում մենք մտադիր ենք, համագործակցելով ներգրավված երկրների հետ, հստակ արտահայտել Ճապոնիայի դիրքորոշումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ, որը սասանում է աշխարհակարգի հիմքերը»,- ասել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։
Կարծիքներ