ԱՄԷ-ն հիվանդանոց է բացել Աֆղանստանում երկրաշարժից տուժածներին օգնելու համար
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները դաշտային հիվանդանոց են բացել Աֆղանստանում՝ հունիսյան երկրաշարժից տուժածներին բուժելու համար։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է WAM լրատվական գործակալությունը։
Երկուշաբթի օրը դաշտային հոսպիտալը սկսել է աշխատել բուժանձնակազմի ժամանելուց և հիմնարկն անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով հագեցնելուց հետո։ Հիվանդանոցը կազմակերպված է 1 հազար քմ տարածքի վրա, նախատեսված է 75 մահճակալի համար և ներառում է երկու վիրահատական բաժանմունք։
Գործակալությունը հայտնել է, որ ԱՄԷ-ն 30 տոննա պարենամթերք և շտապ օգնություն է ուղարկել Աֆղանստանում երկրաշարժից տուժածներին։
Կարծիքներ