ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Z և V տառերի նշանակության վերաբերյալ հարցին
Z և V տառերը պաշտոնական ռազմական խորհրդանիշներ չեն, ասել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Եվգենի Ստուպինը` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պատասխանը իր հարցմանը։
«Z և V տառերը պաշտոնական ռազմական խորհրդանիշեր (նշումներ) չեն և հատուկ նշանակություն չունեն։ Այս մասին իմ հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ՊՆ-ից», - գրել է պատգամավորը թելեգրամյան ալիքում։
Նշենք, որ լատինական Z և V տառերը, որոնք ի սկզբանե հայտնվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսական զինտեխնիկայի վրա, վերջերս դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական բանակի գործողություններին աջակցելու բավականին տարածված խորհրդանիշներ:
Կարծիքներ