Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերը կարժենան 15 եվրո: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

 Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի մի հատվածը: Տոմսերի արժեքն է 15 եվրո:
 Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում