Արտակարգ դեպք՝ Երևանում. Մաշտոցի պողոտայում այրվել են արտաքին լուսավորման էլեկտրական լարերը
Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում էլեկտրական լարեր են այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու պարեկ Արամ Տոնոյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Հրշեջները մարել են կրակը, պարզվել է, որ այրվել է արտաքին լուսավորման սյան վրայով անցնող 4 գմ մալուխ։
Կարծիքներ