Ավելի ու ավելի շատ երկրներ են բախվում կորոնավիրուսի մուտացիաների խնդրին. ԱՀԿ
COVID-19-ի նոր դեպքերի քանակը աշխարհում շարունակում է նվազել, մինչդեռ այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, շարունակում է աճել: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Անցյալ շաբաթ գրանցվել է 3,1 միլիոն նոր դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատ 17 տոկոսով պակաս: Սա ամենացածրն է հոկտեմբերի 26-ից ի վեր (15 շաբաթ առաջ): Նոր մահվան դեպքերի թիվը նույնպես նվազել է երկրորդ շաբաթն անընդմեջ. նախորդ շաբաթ գրանցվել է 88,000 նոր մահ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 10% -ով պակաս է », – ասված է զեկույցում:
Ըստ կազմակերպության՝ կորոնավիրուսի անհանգստացնող տեսակները շարունակում են տարածվել: «Բրիտանական» շտամն արդեն հայտնաբերվել է 86 երկրում, «Հարավաֆրիկյան» շտամը՝ 44 երկրում, իսկ «բրազիլական / ճապոնական» շտամը ՝ 15-ում:
Կարծիքներ