Պենտագոնը անհանգստություն է հայտնել ռուսական С-400-ներ գնելու Հնդկաստանի որոշման առնչությամբ
Միացյալ Նահանգները անհանգիստ է Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր գնելու՝ Նյու Դելիի որոշմամբ և դա պարզ է դարձրել իր հնդիկ գործընկերներին: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար կայացած հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Մենք մեր հնդիկ գործընկերներին շատ հստակ ասել ենք, որ մենք մտահոգված ենք այս համակարգերով, ես նոր բան չունեմ ասելու։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այցելել է Նյու Դելի, մենք խոսել ենք այդ մասին և միանշանակ մտահոգված ենք այդ համակարգերով»,- ասել է Քիրբին։
Միաժամանակ, Հնդկաստանում հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։
Կարծիքներ