Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել զբոսաշրջային վայրերում
Այսուհետ` ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
Տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի զբոսաշրջային մի շարք վայրերում քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։ Այս մաին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
Կարծիքներ