Գագիկ Ծառուկյանն արդեն դատարանում է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Դատարանի բակում են նրան ողջունեցին ԲՀԿ պատգամավորները, այնուհետեւ նա մտավ դատարանի շենք։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։
Կարծիքներ