Հուրգադայում թունավորված ռուսների թիվը հասնում է 40-ի

Հուրգադայում թունավորված ռուսների թիվը հասնում է 40-ի

 Հուրգադա առողջարանային քաղաքի չորս աստղանի հյուրանոցում թունավորված ռուսների թիվը հասել է 40-ի։ Դատախազության հրամանով հյուրանոցը անորոշ ժամանակով փակվել է սանիտարական անվտանգության չափանիշները խախտելու համար, բոլոր զբոսաշրջիկները տեղավորվել են այլ հյուրանոցներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հիվանդանոց է դիմել 40 մարդ, այս պահի դրությամբ չորսը դուրս են գրվել, 36 հոգի բուժում է անցնում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր հիվանդների վիճակը բավարար է, կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները կարող են նրանց դուրս գրել արդեն երկուշաբթի օրը։

Հուրգադայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ որոշվել է 48 ժամով փակել Հուրգադայում գտնվող AMC Royal հյուրանոցը, որի հյուրերը թունավորման պատճառով հոսպիտալացվել են։ «Զբոսաշրջիկներին տեղավորում են այլ հյուրանոցներում, գլխավոր հյուպատոսությունը վերահսկում է իրավիճակը»,- ​​ասել է նա։ 

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազության հրամանով հյուրանոցը անորոշ ժամանակով փակվել է սանիտարական անվտանգության նորմերը խախտելու համար և մոտ ապագայում դժվար թե բացվի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում