2026 ձմեռային ՕԽ-ի ավանի նախագիծը պատրաստ է
2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է ավանի նախագծերի մրցույթի ավարտի մասին:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Կառույցը նախատեսվում է տեղակայել Միլանի Պորտ Ռոման հին երկաթուղային կայարանի տարածքում: Այնտեղից մոտավորապես 30 րոպե կպահանջվի մրցավայրեր հասնելու համար: Խաղերի ավարտից հետո այդ շենքերը կդառնան սոցիալական բնակարաններ և ուսանողական հանրակացարաններ:
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2022-ի ամռանը:
Կարծիքներ