Սիրիայի իշխանությունները հայտարարել են նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողություններն ավարտելու մասին

Սիրիայի իշխանությունները հայտարարել են նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողություններն ավարտելու մասին

Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ-Ղանին հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ շեշտելով, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ անցնելով կյանքի բնականոն ընթացքին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթը։ 

Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ հաջորդ փուլում երկրի անվտանգության ծառայությունները պետք է ջանքեր գործադրեն՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը։ 

Նա վստահեցրել է, որ այս համատեքստում մշակվել են նոր ծրագրեր՝ նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ պայքարն ավարտելու համար, և պաշտպանության նախարարությունն աշխատում է վերացնել ապագա սպառնալիքները և կանխել քրեական տարրերի վերակազմակերպումը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում