Արցախի տեղեկատվական շտաբն սկսել է Բաքվի կողմից շրջափակման հետևանքների վերաբերյալ քառալեզու պաշտոնական տեղեկագրի հրապարակումը

Արցախի տեղեկատվական շտաբն սկսել է Բաքվի կողմից շրջափակման հետևանքների վերաբերյալ քառալեզու պաշտոնական տեղեկագրի հրապարակումը

Արցախի տեղեկատվական շտաբը հունվարի 10-ին հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև տեղեկացրել է. «Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:

Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝

Հայերեն - https://mailchi.mp/d4e9885a115c/day30arm

Ռուսերեն - https://mailchi.mp/e7aab29eb2c1/day30ru

Անգլերեն - https://mailchi.mp/1aac162902b8/day30eng

Ֆրանսերեն - https://mailchi.mp/9eff07471c29/day30fr»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում