Ինչ փոփոխություններ կարվեն «Վիճակախաղերի մասին» օրենքում. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Վիճակախաղերի մասին» օրենքում իրականացված լրացումներն ու փոփոխությունները՝ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ի օրենքով եւ ՀՀ կառավարության այս սեպտեմբերի 17-ի որոշմամբ սահմանված:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն խաղասրահի միջոցով տոտալիզատոր կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:
ՀՀ ֆինանսների նախարարության շրջանառության մեջ դրած նախագծով սահմանվում է, որ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի առկայության դեպքում կազմակերպիչները ներկայացնում են հայտարարագիր՝ վարչական սահմաններում գտնվելու եւ կրթական օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։
Նշված հայտարարագրերը լիազոր մարմինը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է կատարում Կադաստրի կոմիտե հեռավորության եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության եւ օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկություն Կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ