Իտալիայում հայտնաբերվել է Եվրոպայում փոքրիկ աղջկա ամենահին գերեզմանը

Իտալիայում հայտնաբերվել է Եվրոպայում փոքրիկ աղջկա ամենահին գերեզմանը

Իտալիայի հյուսիսում գտնվող քարանձավում հնագետները հայտնաբերել են Եվրոպայում հայտնի ամենահին ծիսական գերեզմանը, որում փոքր աղջիկ է հուղարկավորված: Ինչպես գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, մնացորդների տարիքը գնահատվում է մոտ 10 000 տարվա:

Գիտնականները կարծում են, որ կյանքից հետո աշխարհի մասին պատկերացումներն ի հայտ են եկել նախքան առաջին քաղաքակրթությունների ձևավորվելը: Մասնավորապես, հարյուրամյակի վերջին կեսին արված պեղումները ցույց են տվել, որ արդեն 20-30 հազար տարի առաջ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները հուղարկավորման բարդ ծեսեր են իրականացրել:

Նրանք ծաղիկներով են զարդարել մահացածների մարմիններն ու գերեզմանները, ինչպես նաև՝ քարերով ու այլ առարկաներով։

Նմանօրինակ գերեզմաններ գիտնականները հայտնաբերել են նաև քարանձավներում, որտեղ բնակվել են նեանդերթալցիները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում