Բժիշկները դեմ են, որ Սաակաշվիլին կալանավայր վերադառնա

Բժիշկները դեմ են, որ Սաակաշվիլին կալանավայր վերադառնա

Վրաստանի օմբուդսմենի բժիշկների խորհուրդը իշխանություններին խորհուրդ չի տալիս հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել կալանավայր։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նա այս պահին,  երկար հացադուլից հետո, բուժվում է Գորիի զինվորական հոսպիտալում։

«Հիվանդի առողջական վիճակը պահանջում է ուշադրություն, նյարդաբանական ախտանիշներից մնում է որոշակի պաթոլոգիա, տեսողության պարեզ, կոորդինացիայի խանգարում, թուլություն, անեմիա: Հոգեկանի տեսանկյունից նշվում են չափավոր դեպրեսիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում»,-նշել են բժիշկները։

Նյարդաբանի խոսքով՝ տրավմայի բուժումը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, որ հիվանդին չհիշեցնեն սթրեսի առաջացման վայրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում