Իրանը շուտով կկարողանա միջուկային ռումբ ստեղծել․ Իսրայելի ՊՆ

Իրանը շուտով կկարողանա միջուկային ռումբ ստեղծել․ Իսրայելի ՊՆ

Իրանը կարող է 2 կամ 3 ամսից ունենալ անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ՝ միջուկային ռումբի արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy-ի հետ զրույցում։

Գանցը նախազգուշացրել է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հնարավոր առաջացման մասին, եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը։

Ինչպես նշում է պարբերականը, նախարարը նաև հայտարարել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կարող է երկարաժամկետ հեռանկարում թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին գործել ավելի վստահ։ Նրա խոսքով՝ չի կարելի Թեհրանին թույլ տալ եզրակացություն անել այս իրավիճակից, որ «ամենը, ինչ պետք է անել, ուժեղ և վճռական մնալն է, և Արևմուտքը կհանձնվի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում