51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Նոյեմբերի 1-ին` ժամը 11։25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ