Նախարարությունն առաջարկում է Գլխավոր դատախազին և նրա տեղակալներին 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ

Նախարարությունն առաջարկում է Գլխավոր դատախազին և նրա տեղակալներին 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ

 Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին, նրա տեղակալներին և Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին:

Այս մասին տեղեկացավ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալների պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90 տոկոսով, գլխավոր դատախազի տեղակալի համար 100 տոկոս, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար՝ ևս 100 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում