Կադիրովին հանդիսավոր արարողությամբ շնորհել են գեներալ-լեյտենանտի ուսադիրները (տեսանյութ)
Գրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին հերթական զինվորական կոչումը հանձնելու հանդիսավոր արարողությունը։
ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի Հյուսիսային Կովկասի շրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Զախարովն ընթերցել է ՌԴ նախագահի հրամանագիրը և Կադիրովին հանձնել գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավար գեներալ-մայոր Ռամզան Ահմատովիչ Կադիրովին շնորհվել է հերթական զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ»,- ընթերցել է Զախարովը։
Կարծիքներ