Ննջասենյակը գույքով այրվել է

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:10-ին, մարվել՝ 11:25-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ)։
Կարծիքներ