Տյումենում հրդեհի հետևանքով երեք երեխա է վիրավորվել

Տյումենում հրդեհի հետևանքով երեք երեխա է վիրավորվել

Երեք  երեխա վիրավորվել է Տյումենի բնակելի շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են Տյումենի շրջանի դատախազության մամուլի ծառայությունից:

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 13-ին Տյումենի Նիկոլայ Գոնդատտի փողոցի թիվ 1 տան բնակարաններից մեկում: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհի ժամանակ ծնողները տանը չեն եղել: Հրդեհի պատճառը պարզում են փորձագետները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում