Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։
«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի»,- ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։
Հյուսիս կատարած այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք գնահատել են լիբանանյան սահմանի երկայնքով ստեղծված անվտանգային իրավիճակը և զրուցել տարածքում ծառայող հետևակային ու հրետանային ստորաբաժանումների պահեստազորայինների հետ։
Կարծիքներ