Զանգեզուրը մշտապես եղել է հայոց պետականության ամրոցը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին Ալիեւի հայտարարությունները տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների եւ ընդհանրապես տարածաշրջանի պատմությանը քաջածանոթ յուրաքանչյուր անհատի մոտ ժպիտ են առաջացնում: Ինչպես կարող է 100-ամյա Ադրբեջանի պատմական տարածք լինել հազարամյակներով բոլոր ժողովուրդների եւ պատմիչների կողմից մշտապես Հայաստան կոչված տարածքը: Անհերքելի ճշմարտություն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիները երբեք մեծամասնություն չէին կազմել ու չէին էլ կարող կազմել: Ադրբեջանն ինչպես ցարական Ռուսաստանի ենթակայության տակ եղած տարիներին, այնպես էլ նրա խորհրդայնացման պահին մշտապես դիտվել է հայերով եւ մուսուլմաններով բնակեցված երկիր՝ նկատի ունենալով հայկական բնակչության մեծ թիվը եւ մուսուլմանական տարբեր ժողովուրդների առկայությունը, իսկ Զանգեզուրի՝ հայկական լինելու մասին ընդհանրապես խոսակցություն չէր կարող լինել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ