Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում, պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի՝ նախկին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում հայ ռազմագերիներին։
«Սոցիալական ցանցերի ադրբեջանի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն անընդունելի է։ Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- գրել է նա։
Կարծիքներ