Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ծավալուն գրառմամբ մեկնաբանել է Իրանի վրա Իսրայելի հարձակումները։

«Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու, ես տվել եմ շանս շանսի հետևից: Բայց որքան էլ նրանք փորձեցին, նրանք պարզապես չկարողացան դա անել: Որոշ իրանցի՝ կոշտ գծի կողմնակից պաշտոնյաներ զվարթ տեսք ունեին, բայց նրանք պարզապես չգիտեին, թե ինչ է սպասվում: Նրանք բոլորը հիմա սպանված են, և դա միայն ավելի է բարդանալու:

Արդեն շատ մահեր ու ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա վերջ տալու այս կոտորածին:

Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն»,- հավելել է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում