Ֆրանսիացիները վախեցել են, որ Մակրոնի ԴՆԹ-ն կհայտնվի ռուսական իշխանությունների ձեռքում

Ֆրանսիացիները վախեցել են, որ Մակրոնի ԴՆԹ-ն կհայտնվի ռուսական իշխանությունների ձեռքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է Կրեմլի՝ COVID-19-ի ախտորոշման «ռուսական թեստ» հանձնելու խնդրանքը, երբ նա ժամանել էր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը եւ այդ պատճառով հեռավորության վրա էր Ռուսաստանի առաջնորդից, News.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնի մոտ կանգնած երկու աղբյուրները:

«Փետրվարի 7-ին կայացած բանակցությունների ժամանակ դիտորդներն ապշած էին Մակրոնի եւ Պուտինի լուսանկրաներից, որոնք նստած էին 4 մետրանոց սեղանի հակառակ ծայրերում, ընդ որում, որոշ դիվանագետներ եւ մյուսները ենթադրել են, որ Պուտինն այս  կերպ հավանաբար ցանկանում էր դիվանագիտական ​​ուղերձ հղել:

Սակայն Ֆրանսիայի նախագահի առողջապահական արձանագրությանը ծանոթ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Մակրոնն ընտրություն ուներ՝ կա՛մ համաձայնում է ռուսական իշխանությունների կողմից անցկացվող ՊՇՌ թեստին եւ նրան թույլ են տալիս մոտենալ Պուտինին, կա՛մ հրաժարվում է եւ ստիպված ավելի խիստ սոցիալական հեռավորություն պահպանում:

«Մենք շատ լավ գիտեինք, որ դա ձեռքսեղմման բացակայություն եւ այդ երկար սեղանն է նշանակում: Բայց չկարողացանք թույլ տալ, որպեսզի նախագահի ԴՆԹ-ն ընկնի նրանց ձեռքը»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը՝ վկայակոչելով անվտանգության մտահոգությունները, եթե ֆրանսիացի առաջնորդը զննում անցնի ռուս բժիշկների կողմից:

Կրեմլի ներկայացուցիչը դեռ չի պատասխանել Reuters-ի՝ մեկնաբանություններ տալու խնդրանքին:

Մակրոնի մոտ կանգնած երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Մակրոնը հրաժարվել է ռուսական ՊՇՌ թեստից։ Աղբյուրը նշել է, որ Մակրոնը փոխարենը մեկնելուց առաջ ֆրանսիական ՊՇՌ թեստ եւ հակագենի թեստ է հանձնել իր իսկ բժշկի կողմից Ռուսաստանում:

«Ռուսները մեզ ասացին, որ Պուտինին պետք է խիստ բժշկական փուչիկի մեջ պահել», - ասել է երկրորդ աղբյուրը:

Ընդ որում, Մակրոնի եւ Պուտինի հանդիպումից երեք օր անց Ռուսաստանի ղեկավարն ընդունեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։ Նրանք սեղմեցին միմյանց ձեռքերը եւ նստեցին իրար կողքին՝ բաժանված միայն սուրճի փոքրիկ սեղանով, գրում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում