Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ. Սպիտակ տուն

Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ. Սպիտակ տուն

Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ԿԺԴՀ այցը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերջերս մեկնել է Հյուսիսային Կորեա՝ համոզելու Հյուսիսային Կորեային զինամթերք վաճառել Ռուսաստանին։ Մեր տեղեկություններով, Ռուսաստանը ձգտում է մեծացնել ռազմական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում