Տարվա առաջին կիսամյակում հարկ վճարողներին վերադարձվել է ավելի քան 100 մլրդ դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները:
Հարկ վճարողներին վերադարձվել է 103.7 մլրդ դրամ: Հարկային եկամուտներն և տուրքերը կազմել են 927.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ ամենաբարձրն է:
ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակը կազմել է 283 մլն հատ՝ 22.5 մլն-ով ավելի 2021-ի հունվար-հունիսից:
Կարծիքներ