Փարիզում ցուցարարները սկսել են արգելափակել նավթի պահեստները

Փարիզում ցուցարարները սկսել են արգելափակել նավթի պահեստները

Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ կորպորացիայի տրանսպորտային կապալառուների աշխատակիցները փակել են նավթի պահեստները Փարիզի տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում մայրաքաղաքի գազալցակայաններում վառելիքի պակասի պատճառով,-տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկուշաբթի օրվանից արգելափակվել են նավթի երեք պահեստներ Իլ-դե-Ֆրանս շրջանում: Գործադուլին մասնակցում է մոտ 150 վարորդ։

Ինչպես նշել են աշխատակիցները, իրենք բողոքում են TotalEnergies-ի պահանջի դեմ, ըստ որի՝ առաջարկվում է բեռնատարների սրահում տեսախցիկ տեղադրել, որն ակտիվանում է արտակարգ իրավիճակներում և վարորդի հոգնածության առաջին նշանների դեպքում։ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան դատապարտել է կորպորացիայի նախաձեռնությունը:

TotalEnergies-ի ղեկավարությունը կասեցրել է սարքերի տեղադրումը և հայտարարել երկխոսության պատրաստակամության մասին։ Ընկերությունը նաև վստահեցրել է սպառողներին, որ վառելիքի պակասի սպառնալիքներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում