Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Փաշինյան

Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հետ գերիների փոխանակման համատեղ պայմանավորվածությանը․

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։

Իր հերթին, մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի 2 զինծառայողի»,- գրել է վարչապետը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում