Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների տարվա առաջին վարկանիշային աղյուսակը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։
Կարծիքներ