Իլհամ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել ընդդիմության վրա
Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին` Արցախի դեմ պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների գերեզման այցելելու համար:Այս մասին հայտնում է «Turan»-ը: Ադրբեջանի ոստիկանությունը նշում է, իբր ընդդիմադիրների ձերբակալության պատճառը կարանտինային ռեժիմի խախտումն է:
Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջետովը, նրա տեղակալ Սահավաթ Սոլթանլին և մի քանի այլ ակտիվիստներ:
Ընդդիմադիրները կարծում են, որ միջադեպը կապված է իրենց քաղաքական գործունեության հետ, քանի որ նրանք չեն խախտել կարանտինային ռեժիմի պայմանները: Նրանք համոզված են, որ իշխանություններն ուղղակի ցանկանում են ճնշում գործադրել իրենց վրա:
Կարծիքներ