Խաղաղապահ զորակազմի պատասխանատության նորքո միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատության նորքո միջադեպեր, հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել:
Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ:
Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Կարծիքներ