Գուտերեշը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում կրակի հումանիտար դադարեցման հեռանկարները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլերի հետ: Նրանք քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, կրակի հումանիտար դադարեցման հեռանկարները»,- ասել է նա:
Կարծիքներ