Եմենցի խռովարարները հայտարարել են սաուդյան օդուժի ռազմակայանին նոր հարված հասցնելու մասին

Եմենցի խռովարարները հայտարարել են սաուդյան օդուժի ռազմակայանին նոր հարված հասցնելու մասին

Եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել Է Սաուդյան Արաբիայի տարածքին հասցված հարվածի մասին:

«Հրթառաձիգները եւ անօդաչու օդուժի ստորաբաժանումները կատարեցին համատեղ հարվածային գործողություն՝ Qasef-2k ատիպի չորս անօդաչու թռչող ապարատի եւ Badr տիպի երկու բալիստիկ հրթիռի օգտագործմամբ:

Գործողությունը նպատակաուղղված Էր Նաջրան օդանավակայանում ռազմական օբյեկտներին եւ Խամիս Մուշայթում թագավոր Խալիդի անվան ավիաբազային, եւ հարվածները եղել են անվրեպ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը մայիսի 3-ին Սարիան զետեղել Է Twitter -ում:

Հնարավոր տուժածների կամ հասցված վնասի մասին տվյալներ չեն բարված: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուչին, կոալիցիա, որը հարեւան Եմենում մարտական գործողություններ Է վարում հուսիների դեմ, հայտնել Է ականապատված անօդաչուի կալանման մասին մայիսի 2-ի երեկոյան թագավորության հարավային տարածաշրջաններից մեկում:

Ապարատի պատկանելությունն ըստ որում չի ճշտվել: Ապրիլի 28-ին եւ մայիսի 2-ին հուսիները հայտնել են անօդաչուների օգտագործմամբ համանման հարվածների մասին, որոնք նպատակաուղղված են եղել Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական օբյեկտների: Հուսիները պարբերաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր նպատակը մնում են Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքը, այդ թվում նավթային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում